Մատչելիության հղումներ

Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1297-ի


Հայիթի,14-ը օգոստոսի, 2021թ․
Հայիթի,14-ը օգոստոսի, 2021թ․

Շաբաթ օրը Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1297-ի, հաղորդում է France-Presse-ը ՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալները:

Առնվազն 5 հազար 700 մարդ վիրավորվել է, նրանցից 3 հազար 200-ը՝ հոսպիտալացվել: Նշվում է, որ իշխանությունները շարունակում են փլատակների տակ գտնվող անձանց որոնումները:

Շաբաթ առավոտյան Հայիթիում 7․2 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG