Մատչելիության հղումներ

Ուրուգվայի արտգործնախարարը օգոստոսի 16-ին կժամանի Հայաստան


Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:

Համաձայն հաղորդագրության՝ նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետի, ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG