Մատչելիության հղումներ

Տիեզերական արբանյակ արձակելու Հնդկաստանի փորձը ձախողվել է


Հնդկական հրթիռի արձակում, արխիվ:
Հնդկական հրթիռի արձակում, արխիվ:

Հնդկաստանում ձախողվել է կլիմայի հետազոտությունների արբանյակը հրթիռով Երկիր մոլորակի ուղեծիր հասցնելու փորձը:

Հրթիռի արձակումը բնականոն ռեժիմով է սկսվել, և առաջին ու երկրորդ փուլերն, ըստ հնդիկ մասնագետմների, անթերի են անցել, սակայն վերջնին փուլում հրթիռի շարժիչը խափանվել է: Այդ մասին հայտնել Հնդկաստանի աստղաֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտի պրոֆետոս Ռամեշ Կապուրը:

«Երրորդ փուլի շարժիչը չի միացել, դա ամենակարևոր պահն էր, որովհետև երրորդ փուլի շարժիչը շատ հզոր է և կարող է վեր տանել շատ ծանր արբանյակ, այս արբանյակի քաշը 2 տոննա 268 կիլոգրամ էր, մեր հույսն այդ շարժիչն էր»,- ասել է պրոֆսոր Կապուրը:

Գիտնականների փոխանձմամբ, այդ արբանյակի արձակման ձախողումը ծանր հարված է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG