Մատչելիության հղումներ

Թուրքիայում հեղեղումներից զոհվել է առնվազն 9 բնակիչ


Հեղեղում Թուրքիայում, Կաստամոնու, 11 օգոստոսի, 2021թ.
Հեղեղում Թուրքիայում, Կաստամոնու, 11 օգոստոսի, 2021թ.

Թուրքիայում փրկարարները դուրս են հանում հեղեղումների հետևանքով վտանգված շրջաններում հայտնված բնակիչներին: Հեղեղումներից առնվազն 9 մարդ է զոհվել:

Հեղեղումները տեղի են ունենում Թուրքիայի սևծովյա առափնյա շրջաններում, որտեղ ջուրը սողանքներ է առաջացրել, մեծ թվով ճանապարհներ անանցանելի են դարձել, քանդվել են կամուրջներ, որոշ գյուղեր կտրվել են աշխարհից:

Փրկարարներն այդ բնակավայրերում ապրողներին ուղղաթիռներով են դուրս հանում: Առավելապես տուժել են Սինոփի և Բարթինի բնակիչները:

Իշխանությունները բնակիչներին խնդրում են չփորձել ինքնուրույն հեռանալ հեղեղված շրջաններից և սպասել փրկարարներին: Տասնյակ բնակավայրեր հոսանքազրկվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG