Մատչելիության հղումներ

Աշխարհւմ կորոնավիրուսով ախտահարվել է մոտ 204 միլիոն մարդ


AstraZeneca տեսակի վակցինայի ներարկում բժշկական կենտրոնում, արխիվ
AstraZeneca տեսակի վակցինայի ներարկում բժշկական կենտրոնում, արխիվ

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարումների թիվը մոտենում է 204 միլիոնին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, համավարակի բռնկումից սկսած կորոնավիրուսից մահացել է մոտ 4 միլիոն 313 հազար հիվանդ:

Հյուսիսային և Հարավային Ամերիկայում վարակվել է ավելի քան 79 միլիոն 146 հազար մարդ, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում վարակվել է ավելի քան 61 միլիոն 730 հազար մարդ:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգներում մահացել է 618 հազար 811 հիվանդ:

Մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Ճապոնիայում, վերջին շրջանում արձանագրվել է նոր ախտահարումների թվի աճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG