Մատչելիության հղումներ

Ռուսաստանում դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է գերձայնային համակարգերի բնագավառում աշխատող գիտնականը


Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնակայանը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնակայանը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալել է «Գերձայնային համակարգերի գիտահետազոտական հիմնարկ» ընկերության գլխավոր տնօրեն և գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Կուրանովին:

«Մայրաքաղաքում անցկացված օպերատիվ որոնողական աշխատանքի ընթացքում ձերբակալվել է Ալեքսանդր Կուրանովը, քննիչները դատարանին խնդրում են խափանման միջոց ընտրել կալանքը երկու ամիս ժամկետով», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է Անվտանգության դաշնային ծառայության անանուն խոսնակը:

Մոսկվայի Լեֆորտովո շրջանի դատարանը հաստատել է քննիչներից այդ հայտը ստանալու փաստը, սակայն քրեական գործի բնույթի մասին տեղեկություն չի հայտնել:

Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ Կուրանովը տեխնիկական գիտությունների դոկտոր է, Սանկտ Պետերբուրգի Պետական ճարտարագիտական համալսարանի համակարգերի և տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր է և ղեկավարում է «Լենինեց» գիտահետազոտական հիմնարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG