Մատչելիության հղումներ

Բելառուսը պահանջել է Վաշինգտոնից կրճատել Մինսկում գործող ամերիկյան դեսպանատան աշխատակազմը


Բելառուսի ավտորիտար վարչակազմը պահանջել է Վաշինգտոնից մինչև սեպտեմբերի 1-ը կրճատել Մինսկում գործող ամերիկյան դեսպանատան աշխատակազմը՝ թողնելով ընդամենը հինգ աշխատողի։

Արտգործնախարարությունը նաև հայտարարել է, թե չեղարկում է ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջուլի Ֆիշերին նշանակելու՝ նախկինում տրված համաձայնությունը: Որոշումը փոխանցվել է Բելառուսում Ամերիկայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուբեն Հարությունյանին։

Սա Մինսկի պատասխանն է Վաշինգտոնին, որը նախօրեին՝ Բելառուսում անցկացված վիճահարույց ընտրություններից մեկ տարի անց, խստացրել էր պատժամիջոցները նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորների և վարչակազմին «սնող» ընկերությունների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG