Արցախում օգոստոսի 10-ին կատարվել է 53 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 հազար 715 քաղաքացու հետազոտություն, որից 990-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։