Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը և Դավիթ Բաբայանը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր


Արցախի արտգործնախարարության շենքը, արխիվ
Արցախի արտգործնախարարության շենքը, արխիվ

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Հայաստանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը, հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։

Համաձայն հաղորդագրության, քննարկվել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքականությանը, «տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր»։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

«Բարձր է գնահատվել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Ընդգծվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG