Աֆղանստանի հարցով Ամերիկայի հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադն այսօր մեկնել է Կատար՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման։
Բանակցությունների հիմնական նպատակն է հորդորել զինյալներին դադարեցնել հարձակումները և բանակցություններ սկսել Աֆղանստանի կառավարության հետ՝ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հարթելու համար։
Արդեն երրորդ ամիսն է՝ թալիբները լայնածավալ առաջխաղացման են գնում և իրենց վերահսկողության տակ առնում մի շարք բնակավայրեր, մինչ միջազգային ուժերը՝ ԱՄՆ առաջնորդությամբ, դուրս են գալիս Աֆղանստանից՝ 20 տարի շարունակված առաքելությունից հետո։