Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին Վրաստանի հիմնական ուղղություններից մեկը համարում է հարևան 3 երկրների հետ հարաբերությունները


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Արտգործնախարարության 10-ամյա զարգացման ծրագրի ներկայացմանը ասել է, որ հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հարևանության արդյունավետ քաղաքականությունը և նշել, որ Վրաստանը շատ լավ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ։

Նա ասել է, որ հայ զինվորականների խումբը ազատ էր արձակվել միջնորդական հաջողված ջանքերի շնորհիվ, իսկ Ադրբեջանին փոխանցվել էր ականապատված տարածքների կարևոր քարտեզները։

«Դա հաջողված նախադեպ է, որը ստեղծեցինք մենք բոլորս՝ երեք հարևան երկրները։ Մեր հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի, որ Վրաստանը իսկապես դառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության նախաձեռնողներից մեկը և հետագա զարգացման ամուր հիմքը։ Պլատֆորմը, որը մենք կարող ենք առաջարկել մեր բարեկամ ու հարևան երկրներին, պետք է զարգացնել, և մենք պետք է ավելի ակտիվ լինենք այդ ուղղությամբ»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG