Մատչելիության հղումներ

ՔՊ-ն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը, ով 7-րդ գումարման Ազգային ժողովում ևս ղեկավարում էր այս հանձնաժողովը։

Խորհրդարանը քննարկում է մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։

12 մշտական հանձնաժողովների 9 նախագահների թեկնածուների կառաջադրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG