Մատչելիության հղումներ

Տոկիոյում այսօր լրագրողներին են ներկայացրել Օլիմպիադայի թալիսման-ռոբոտներին


Ճապոնիա - Miraitowa և Someitu ռոբոտները, արխիվ
Ճապոնիա - Miraitowa և Someitu ռոբոտները, արխիվ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն այսօր լրագրողներին են ներկայացրել Օլիմպիադայի թալիսման-ռոբոտներին։

Toyota ընկերության Humanoid Robot Group թիմը Miraitowa և Someitu կոչված ռոբոտների ստեղծման վրա երեք տարի աշխատել է։ Նրանք կարող են պարել երաժշտության տակ, հանդիսատեսին բնորոշ ռեակցիաներ արտահայտել, կրկնել մարդկանց շարժումները։

Ըստ մտահղացման՝ հազարավոր ֆաներ և երեխաներ կարող էին օնլայն ինտերակտիվ կապ ունենալ ռոբոտների հետ, բայց համավարակի պատճառով լայնածավալ աշխատանքները կրճատվել էին՝ նման հնարավորություն ապահովելով մի քանի հարյուր մարդու համար։

Օլիմպիական խաղերի թալիսման-ռոբոտներից հիմա 10 հատ կա, 2-ը Տոկիոյի Օլիմպիական ավանում են, 8-ն այցելում են Ճապոնիայի հատուկ կարիքներ ունեցող դպրոցականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG