Երեկ կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 հազար 585 քաղաքացու հետազոտություն, որից 981-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։