Ըստ «Թուրան» գործակալության հաղորդման՝ այսօր առավոտյան Աղդամում հակատանկային ականի վրա պայթել է ականազերծման գործակալության աշխատակից Ֆարիդ Ալիևը։
Միջադեպը տեղի է ունեցել ավտոճանապարհի ականազերծման աշխատանքների ժամանակ։ Հաղորդվում է, որ հատուկ պաշտպանիչ հանդերձանքի շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նա տեղափոխվել է Բարդայի հիվանդանոց։