Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխի հատվածի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան


Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները այսօր ժամը 12:10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի ռազմական ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG