Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ Վերքննիչ դատարանը մերժեց նրան կալանքից ազատելու միջնորդությունը։
Արթուր Սարգսյանի կալանավորվել էր մինչև պատգամավորական մանդատ ստանալը՝ հուլիսի 17-ին։ Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։
Նախորդ երկու օրերին դատարանն անփոփոխ էր թողել Մեղրիի և Գորիսի նախկին համայնքնապետերին կալանավորելու որոշումը։