Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը հանձնարարել է բացառել հակառակորդի առաջխաղացման ցանկացած փորձ


ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը «խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ»։

Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG