Մատչելիության հղումներ

Փաշինյանի հետ զրույցում Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի նախագահական


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն ուղարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախագահ Էմանյուել Մակրոնի երեկ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահականի մամուլի հաղորդագրության թարգմանությունը:

«Հանրապետության Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը շնորհավորել է Վարչապետին վերանշանակման կապակցությամբ։ Ի պատասխան Հայաստանի խնդրանքին, Հանրապետության Նախագահը իրազեկել է առաջիկա շաբաթներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին: Պատվաստանյութը կուղարկվի Act-A նախաձեռնության շրջանակում և մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված», - ասված է հաղորդագրությունում:

«Պարոն Մակրոնը և պարոն Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում», - հաղորդում է Ֆրանսիայի նախագահականը:

XS
SM
MD
LG