«Բարսելոնա» կատալոնական ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ այս պահին ընթացքի մեջ են բանակցությունները ռմբարկու Լիոնել Մեսսիի հետ:
Արգենտինացի գերաստղի պայմանագրի ժամկետը հունիսի վերջին սպառվել է, նա ստացել է «ազատ գործակալի» կարգավիճակ և կարող է ինքնուրույն վճռել ապագան՝ մնալ «Բարսելոնա»-ում կամ տեղափոխվել որևէ ուրիշ ակումբ:
«Բարսելոնա»-ն, ըստ իսպակական մամուլի, Մեսսիին առաջարկում է հնգամյա նոր պայմանագիր ավելի ցածր աշխատավարձով, ինչը թույլ կտա դրա չափը համապատասխանեցնել Լա Լիգայի «արդար խաղի» պահանջներին:
34-ամյա Մեսսին համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում ամենատաղանդավոր մարզիկներից մեկը, նա վեց անգամ ստացել է մոլրակի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը: