Մատչելիության հղումներ

Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա»-ի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ


Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG