Մատչելիության հղումներ

Ոստիկանին ծեծի ենթարկած ադրբեջանցի պատգամավորին Միլի Մեջլիսը զրկել է անձեռնմխելիությունից


Միլի Մեջլիսի պատգամավոր Էլդենիզ Սալիմովը, Բաքու, արխիվ
Միլի Մեջլիսի պատգամավոր Էլդենիզ Սալիմովը, Բաքու, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունից ընտրված Էլդենիզ Սալիմոբին:

Խորհրրդարանը նրա նկատմամբ այդ որոշումը կայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի դիմումը ստանալուց հետո:

Սալիմովը մեղադրվում է օրերս ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանին ծեծի ենթարկելու համար:

Միլի Մեջլիսը որոշումն ընդունել է 98 քվեներով, թեպետ դրա համար բավական էր նաև 63 «կողմ» ձայն:

Գլխավոր դատախազը խորհրդարանում ասել է, որ Սալիմովին ներկայցվել է «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեղադրանք:

«Իր գործողություններով Սալիմովը վնաս է հասցրել պետության հեղինակությանը»,- խորհրդարանում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազը: Երեկ Սալիմովին հեռացրել են «Ենի Ազերբայջան» կուսակցության շարքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG