Մատչելիության հղումներ

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան


Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին, հայտնում է նախագահի աշխատակազմը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)», - մասնավորապես ասված է հրամանագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG