Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավելի քան 7 միլիոն մարդ պարտքերի պատճառով չի կարող երկրից դուրս գալ


Ռուսաստանում ավելի քան 7 միլիոն մարդ չի կարող երկրից դուրս գալ՝ պարտքերի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

2005-ից երկրում հատուկ սահմանափակումներ են գործում, ըստ որոնց, Դատական հարկադիր կատարման ծառայությունը կարող է արգելանք դնել ելքի վիզայի վրա, եթե քաղաքացին 30 հազար ռուբլուց ՝ մոտ 450 դոլարից ավելի պարտք ունի։

Քննարկվում է նաև մեկ այլ օրինագիծ, որի համաձայն, ծառայությունը կարող է պարտքի դեպքում առգրավել քաղաքացու արտասահմանյան անձնագիրը։

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ պարտապանների թիվը ավելացել է հատկապես վերջին ամիսներին․ անցած տարեվերջի դրությամբ, մասնավորապես, այդ խնդրի պատճառով Ռուսաստանից դուս գալ չէր կարող մոտ 4 միլիոն մարդ, մինչդեռ այսօր այդ ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG