Մատչելիության հղումներ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 35 զինծառայողների կամ նրանց ընտանիքների


Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 35 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել, հայտնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը՝ նշելով՝ հիմնադրամ շահառուների թիվը փոփոխվել է։

«Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4 հազար 255-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը», - ասված է հաղորդագրությունում:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

XS
SM
MD
LG