Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, թե հայկական կողմը խախտել է հրադադարը Նախիջևանի ուղղությամբ


Ադրբեջանական բանակի զինծառայող, արխիվ
Ադրբեջանական բանակի զինծառայող, արխիվ

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե այսօր վաղ առավոտյան հայկական կողմը խախտել է հրադադարը Նախիջևանի ուղղությամբ: «Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրը կրակի տակ է հայտնվել՝ Հայաստանի Վեդիի շրջանում տեղակայված դիրքերից», - հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ ադրբեջանական կողմում զոհեր ու կորուստներ չկան։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր սահմանային իրավիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն դեռ չի հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG