Մատչելիության հղումներ

Եվրամիությունն օժանդակություն է ուղարկում Թուրքիա՝ պայքարելու հրդեհների դեմ


Թուրքիա - Անտառային հրդեհը Մուղլայում, 1-ը օգոստոսի, 2021թ.
Թուրքիա - Անտառային հրդեհը Մուղլայում, 1-ը օգոստոսի, 2021թ.

Եվրամիությունն օժանդակություն է ուղարկում Թուրքիա՝ պայքարելու արդեն վեցերորդ օրը շարունակվող անտառային հրդեհների դեմ։ Ակնալվում է, որ վաղը Անկարա կհասնեն իսպանական ու խորվաթական հատուկ ինքնաթիռներ և հրշեջ սարքավորումներ։

Մինչ այդ օգնություն էին ուղարկել Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ուկրաինան, Թուրքիային աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Վրաստանի կառավարությունը։

Ըստ Թուրքիայի բնապահպանության նախարարության՝ այս պահին իրավիճակը թեժ է յոթ նահանգներում, հատկապես՝ զբոսաշրջությամբ հայտնի Անթալիայում և Մուղլայում։ Տեղից հազարավոր մարդիկ են տարհանվել, ընդհանուր առմամբ, մինչ օրս կրակի զոհ է դարձել առնվազն 8 մարդ, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։

XS
SM
MD
LG