Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոք է հայտնել Ռուսաստանին Վլադիմիր Ժիրինովսկու մեկնաբանությունների կապակցությամբ


Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիինովսկին, արխիվ, Մոսկվա
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիինովսկին, արխիվ, Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հրավիրել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին և պաշտոնապես բողոք է հայտնել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հասցեին ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու վիրավորական մեկնաբանությունների կապակցությամբ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հուլիսի 30-ի հեռարձակած «Արդյունքներ Ժիրինովսկու հետ» ռադիոծրագրի ընթացքում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետական դումայի պատգամավոր Ժիրինովսկին հնչեցրել է «սադրիչ, անպարկեշտ, անպատասխանատու, անթույլատրելի հայտարարություններ, որոնք հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի բարեկամությանը և ռազմավարական գործընկերությանը և կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական կապերին»:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն այդ կապակցությամբ բողոքի նոտա է փոխանցել Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Տեղեկանալով այդ մասին, Ժիրինվսկին այսօր հայտարարել է, թե բարձր է գնահատում Իլհամ Ալիևին:

«Ավելի լավն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, ես միշտ ընդգծել եմ, որ հարգանք եմ տածում Իլհամի և նրա հոր նկատմամբ, իսկ եթե ինչ-որ չինովնիկներ ինչ-որ նոտա են փոխանցել, ապա նրանք չգիտե՞ն, որ գոյություն ունի խոսքի ազատություն»- ասել է Ժիրինովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG