Գերմանիայում այս տարի դատարանի առաջ կկանգնի ֆաշիստների կառուցած համակենտրոնացման ճամբարի նախկին պահակն, ով հիմա 100 տարեկան է:
Իշխանությունները դեռ չեն հայտնում ամբաստանյալի անունը, քանի որ դա կհակասի Գերմանիայում գործող մամուլի և անձնական գաղտնիության մասին օրենքներին: Դատարանը հաստատել է ավելի քան 3 և կես հազար սպանությունների օժանդակելու ամբաստանյալին ներկայացված մեղադրանքը:
Ենթադրվում է, որ ամբաստանյալը 1942-45 թվականներին որպես պահակ է ծառայել Բեռլինի մոտակայքում գտնվող Սաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում:
Նոյրոպին քաղաքի դատարանը վճռել է, որ տարեց ամբաստանյալը կարող է օրական մոտ երկու ժամ գտնվել դատարանի շենքում: Դատավարությունը, ենթադրաբար, կսկսվի այս տարվա հոկտեմբերին:
Սաքսենհաուզենում տեղակայված էր ամենադաժան համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ մեծ թվով մարդիկ կտտանքների և բժշկական փորձերի են ենթարկվել և խեղդամահ են եղել գազի խցիկներում: