Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, թե «Հայաստանը շարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգությունների քաղաքականությունը»


«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալությունը վկայակոչել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևային, ով այսօր հայտարարել է, թե «Հայաստանը շարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգությունների քաղաքականությունը»:

Աբդուլաևան պնդել է, թե Հայաստանի արտգործնախարարության հուլիսի 30-ի հայտարարությունը լի է «Ադրբեջանին հասցեագրված կեղծ և անհեթեթ մեղադրանքներով»: Աբդուլաևայի փոխանցմամբ, «Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ 30 տարի վարել է ագրեսիվ քաղաքականություն, որը հակասել է միջազգային իրավունքին, և այսօր էլ մերժում է երկու պետությունների միջև սահմանազատումն ու խոչընդոտում է եռակողմ հայտարարությունների իրականացումը»:

Աբդուլաևան այսօր հայտարարել է, թե կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքը հարգելու դեպքում:

XS
SM
MD
LG