Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն արտահերթ նիստ է գումարել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով


Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ստորագրել է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով արտահերթ նիստ գումարելու կարգադրություն:

Օգոստոսի 3-ին խորհրդարանը կքննարկի ոստիկանին ծեծի ենթարկած Էլդենիզ Սալիմովի խնդիրը: Սալիմովը Միլի Մեջլիս է ընտրվել «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունից:

Հուլիսի 29-ին Ադրբեջանի հյուսիսում գտնվող Խաչմազի շրջանի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում Սալիմովը ծեծի է ենթարկել մի ոստիկանի:

Դա մեծ արձագանք է ստացել, 53 պատգամավորներ պահանջել են արտահերթ նիստ գումարել և քննարկել պատգամավորի արարքը:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը Միլի Մեջլիս է դիմել Սալիմովին անձեռնմխելիությունից զրկելու հայցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG