Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 243-ով, բուժվածներինը՝ 163-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 6251 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 163-ով, գրանցվել է մահվան 6 դեպք:

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 230 հազար 110 դեպք, որոնցից 219 հազար 864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 340 հազար 258 թեստավորում:

XS
SM
MD
LG