Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտահոգված է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններով


"Agile Spirit-2019" զորավարժությունները Վրաստանում
"Agile Spirit-2019" զորավարժությունները Վրաստանում

Ռուսական կողմին մտահոգում են Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները․ «Մոսկվան ուշադրությամբ հետևում է դրանց, և անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի՝ սեփական շահերը պաշտպանելու համար», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։

Հուլիսի 26-ից Վրաստանում մեկնարկել են տանսօրյա զորավարժություններ, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից 12 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողներ։

«Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի զորավարծությունների թիվն ավելացել է, դրանց մեծ մասը հակառուսական ուղղվածությամբ են, ինչը չի կարող մեզ մոտ օրինական մտահոգություններ չառաջացնել։ Բնականաբար, մենք հետևում ենք և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի, որպեսզի հուսալիորեն պաշտպանենք մեր շահերը», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

XS
SM
MD
LG