Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ը կոչ է անում Երևանին և Բաքվին ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը


ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդե, արխիվ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդե, արխիվ

ԵԱՀԿ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը` առկա խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։

«Հայ - ադրբեջանական սահմանին շարունակվող միջադեպերի մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են հարուցում», - Թվիթերում գրել է կառույցի ղեկավար, Շվեդիայի արտգործնախարար Անն ԼԻնդեն, հորդորելով կողմերին հիմնվել մարդասիրական վերջին քայլերի վրա։

Անցած ամիս Արևմուտքի՝ Միացյալ Նահանգների ու Եվրամիության աջակցությամբ և Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը համաձայնել էր 15 հայ ռազմագերիների վերադարձնել՝ ականապատված տարածքների քարտեզների դիմաց։

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հուլիսի լույս 29-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող:

Այսօր առավոտյան էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց գիշերը սահմանի նույն հատվածում անօդաչու թռչող սարքերի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր կասեցնելու մասին։

XS
SM
MD
LG