Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Շորժայի մոտ. էպիկենտրոնում այն կազմել է 4-5 բալ


Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք ժամը 21:09-ին երկրաշարժ է գրանցվել` օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG