Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրգործի նախաքննությունը


Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

ԱԱԾ-ի հաղորդմամբ` ազգությամբ եզդի Ս.Ս-ն` Հայաստանում գրանցված իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը, հրապարակավ կատարել է երկրում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, պատմականորեն ձևավորված խմբի՝ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների և նրանց հետ ավանդաբար բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:

«Իրավապաշտպանը, լրատվության միջոցն օգտագործելով, կատարել է գործողություններ՝ ուղղված հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն», - հաղորդում է ԱԱԾ-ն:

Քրեական գործն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և ըստ էության քննության համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG