Մատչելիության հղումներ

Պաշտպանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքում է


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։

Ըստ Պաշտպանի գրասենյակի՝ Թաթոյանը հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այս գիշեր և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։

Թաթոյանը բազմիցս հայտարարել է, որ «ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած ահանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը դեն, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել»:

XS
SM
MD
LG