Հայաստանի կառավարությունը 3 միլիարդ 459 միլիոն դրամ (մոտ 72 միլիոն դոլար) տրամադրեց կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm և ամերիկա-գերմանական Pfizer ընկերությունների պատվաստանյութերի գնման համար։ Որոշումը գործադիրը կայացրեց այսօրվա նիստում։
Հիշեցնենք, Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ երեք տեսակի պատվաստանյութ՝ ռուսական Sputnik V, բրիտանա-շվեդական AstraZeneca և չինական CoronaVac։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մինչ օրս երկրում պատվաստվել է շուրջ 163 հազար մարդ։