Մատչելիության հղումներ

Բլինքենը շատ մտահոգիչ է համարել թալիբների հարձակումները քաղաքացիական անձանց վրա


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խիստ մտահոգիչ է համարել թալիբների հարձակումները քաղաքացիական անձանց վրա։ Նա այդ մասին ասել է Դելիում՝ Հնդկաստանի արտգործնախարարի հետ այսօր կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանիա Ջայշանկարն ասել է. - «Մենք ցանկանում ենք տեսնել անկախ, ինքնիշխան, ժողովրդավար և կայուն Աֆղանստան, որը խաղաղ կապրի ինքն իր հետ և հարևանների հետ»։

Բլինքենը նաև ասել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ 25 միլիոն դոլար կհատկացնի Հնդկաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։

XS
SM
MD
LG