Մատչելիության հղումներ

Թուրքիան Իրանի սահմանին պատ է կառուցում աֆղանցի փախստականների հոսքը կանխելու համար


Թուրքիան Վանի նահանգում` Իրանի հետ սահմանին բետոնե պատ է կառուցում` կանխելու Իրանի տարածքով աֆղանցի փախստականների հոսքը։ Թուրքիա-Իրան սահմանի ընդհանուր երկարությունը 295 կիլոմետր է։

Վանի նահանգապետ Էմին Բիլմեզը լրագրողներին ասել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կառուցել պատի 64 կիլոմետրանոց հատվածը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում ավելի քան 1600 աֆղանցի անօրինական միգրանտ Վանի նահանգում բերման է ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG