2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)
Արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Ըստ ԱԻՊԾ-ի՝ զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել են 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ:
Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում