«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականներությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպումը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Անցած երկուշաբթի օրը Կարապետյանը հեռախոսով զրուցել է Շոյգուի հետ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո վարչության փոխանցմամբ, «զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: