Մատչելիության հղումներ

Թունիսում ծանր քաղաքական ճգնաժամ է


Թունիսի նախագահ Քաիս Սաիդը, Թունիս, 26 հուլիսի, 2021թ.
Թունիսի նախագահ Քաիս Սաիդը, Թունիս, 26 հուլիսի, 2021թ.

Թունիսում քաոսային վիճակ է առաջացել այն բանից հետո, երբ նախագահ Քաիս Սաիդը պաշտոնանկ է արել կառավարությունը և բանակի օգնությամբ սառեցրել խոհրդարանի լիազորությունները: Նախագահի կարգադրությամբ, Թունիսում մինչև օգոստոսի 27-ը պարետային ժամ է սահմանվել:

Թունիսի կուսակցություններն, այդ թվում՝ իսլամականները, նախագահ Սաիդի որոշումները «պետական հեղաշրջում» են անվանել:

Թունիսի նույնանուն մայրաքաղաքում երեկ խորհրդարանի շենքի մոտ տեղի են ունեցել թեժ վեճեր և բախումներ նախագահի աջակիցների և ընդդիմախոսների միջև: Այսօր մայրաքաղաքում հարաբերական անդորր է:

Թունիսի ամենախոշոր քաղաքական կառույցը՝ «Ան-Նահդա» (Վերածնունդ) կուսակցությունը, որը հանդես է գալիս չափավոր մահմեդական դիրքերից, դատապարտել է նախագահի քայլերը: Նախագահը սպառնացել է, թե ուժի դիմող ընդդիմադիրները կոշտ հակահարված կստանան:

Թունիսում այդ զարգացումներին նախորդել է տնտեսական և սոցիալական երկարատև ճգնաժամը, որն ավելի է խորացել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

Միացյալ Նահանգների նախագահի խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Թունիսում տեղի ունեցող իրադարձություններով: Նրա փոխանցմամբ, Սպիտակ տունը և պետական դեպարտամենտը կապի մեջ են Թունիսի պաշտոնյաների հետ և հորդորում են նրանց՝ ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական եղանակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG