Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին բացառում է նոր լոքդաունը Վրաստանում


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառել է կորոնավիրուսի նոր ալիքի դեպքում ևս մեկ լոքդաունի հաստատումը։ Այս մասին նա հայտարարել է այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ժամանակ։

«Մենք ընտրել ենք ոչ թե լոքդաունների, այլ համաճարակի արդյունավետ կառավարման ճանապարհը։ Մեր երկիրը նոր սահմանափակումների այլևս չի դիմանա։ Ոչ լոքդաունը, ոչ էլ տարատեսակ սահմանափակումներն արդարացված չեն լինի, առավել ևս, որ դրանք մեծ վնաս կհասցնեն երկրի տնտեսությանը», - հայտարարում էր Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ նոր լոքդաունը կստիպի կառավարությանը մի քանի միլիարդ դոլարի նոր պարտք վերցնել։ «Այդ պարտքը հետագայում ստիպված են լինելու վճարել մեր քաղաքացիները», - նշել է նա։

Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ հակահամաճարակային սահմանափակումների վերացումից հետո՝ այս տարվա առաջին կիսամյակում, Վրաստանում 12 տոկոսի տնտեսական աճ է արձանագրվել։ «Դա հնարավորություն է տվել կառավարությանը խուսափել անգամ մեկ լարի փոխառելուց», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG