Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 112-ով, բուժվածներինը՝ 106-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 112-ով՝ հասնելով 228 հազար 910-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 106-ով և հասել 219 հազար 168-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 49 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 310 հազար 356 -ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 590-ի, ևս 1115 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ հիվանդության պատճառով։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 37 մարդ։

XS
SM
MD
LG