Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ևս հաղորդում է սահմանի Գեղարքունիքի հատվածում գնդակոծության մասին


Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները սահմանի Գեղարքունիքի հատվածի դիրքերում, հունիս, 2021թ․
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները սահմանի Գեղարքունիքի հատվածի դիրքերում, հունիս, 2021թ․

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Հայաստանի տարածքից ինտենսիվ կրակ է բացվել:

«Հուլիսի 26-ին ժամը 3-ից Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Բասարկեչարի շրջանի տարբեր ուղղություններում տեղակայված մարտական դիրքերից հրազենով և ականանետներով ինտենսիվ գնդակոծության են ենթարկում ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանի տարածքում», - ասված է հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ձեռնարկում են համարժեք պատասխան գործողություններ»:

Կիրակի օրը ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե հայկական կողմը կրակ է բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանային իրավիճակի մասին երեկվանից դեռ որևէ հաղորդագրություն չի տարածել։

Ուրբաթ օրը սահմանի տվյալ հատվածում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից վիրավորվել է երեք զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն մեկ զինծառայող։

XS
SM
MD
LG