Մատչելիության հղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից պահանջել է մինչև 2022-ի փետրվարի 1-ը զեկույց ներկայացնել Սուրբ Սոֆիայի պահպանության մասին


Սուրբ Սոֆիայի տաճարը Ստամբուլում, արխիվ
Սուրբ Սոֆիայի տաճարը Ստամբուլում, արխիվ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Թուրքիայից պահանջել է մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը զեկույց ներկայացնել 6-րդ դարում կառուցված Սուրբ Սոֆիայի պահպանության մասին:

Ըստ «Ֆրանսպրես» գործակալության, ՄԱԿ֊ի մշակութային կառույցը նաև «լուրջ մտահոգություն է հայտնել եկեղեցին մզկիթի վերածելու հետևանքների կապակցությամբ»:

Մոտ մեկ դար շարունակված դադարից հետո` անցած տարվա հուլիսին, քրիստոնեական տաճարում կրկին մահմեդական նամազ կատարվեց: Մինչդեռ տասնամյակներ առաջ` 1934-ին, Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի օրոք այն հռչակվել էր որպես թանգարան` ի նշան Թուրքիայի աշխարհիկ կառավարման։

Էրդողանի կառավարության այդ որոշումը արժանացել էր հոգևոր աշխարհի, արևմտյան պետությունների քննադատությանն ու էլ ավելի սրել Թուրքիայի լարված հարաբերությունները ԵՄ անդամ Հունաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG