Մատչելիության հղումներ

Թուրք-վրացական սահմանի մերձակայքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել


Ջրհեղեղ Թուրքիայում, արխիվ
Ջրհեղեղ Թուրքիայում, արխիվ

Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս երկուսը անհետ կորել են Թուրքիայի հյուսիս-արևելյան շրջաններում հորդառատ անձրևների պատճառով սկիզբ առած ջրհեղեղների և սողանքների հետևանքով։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ ամենից շատ տուժել է Արդվինի նահանգում գտնվող Արհավի ծովափնյա քաղաքը, որն Աջարիայի հետ սահմանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Այսօր, օրվա երկրորդ կեսին նախապես չազդարարված այցով աղետի գոտի է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռիզե քաղաքում ունեցած ելույթում նա խոստացել է, որ աղետից տուժածներին հատկացվող օգնության ծավալներն առաջիկա օրերին կմեծացվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG