Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Մատաղիսում, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։
Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկություն։
Զինադադարից հետո մինչ օրս, ըստ ԱԻՊԾ-ի, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1611 աճյուն։