Մատչելիության հղումներ

Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։

Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի հունվարից։

Երեկ հրաժարական ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էլ նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ​ազատվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

XS
SM
MD
LG